ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարույր Հայրիկյանը պատժեց ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ՀՀ ԿԸՀ շենքի առջեւ շարունակել է իր բողոքի ակցիան: Նա ԿԸՀ-ից պահանջում է իրեն ձեւաթուղթ տրամադրել, որ կարողանա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ստորագրահավաք սկսել: ԿԸՀ-ն հրաժարվում է նրա պահանջը կատարել, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից հետո:

Ինչեւէ, ԱԻՄ նախագահը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվի, ինչին չի հավատում, ապա ինքն իրեն կպատժի եւ 6 ամիս լրագրողների հետ չի շփվի: Երեկ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատժի խոստումն ուժի մեջ է: Նա նշեց, թե քանի որ խոստացել է, կկատարի իր խոստումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս