Պարզվում է՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz S550 եւ Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ: Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատգամավորի փեսան է, այլեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են` թաղապետը ո՛չ պաշտոնյա բարեկամներից է խեղճ, ո՛չ էլ ունեցվածքից: