ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյան սպառնացել է վնասել ոստիկանության 33 տարվա ծառայողի կնոջը. ինչ է տեղի ունեցել Գեղարքունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի բնակիչ, ոստիկանության նախկին ծառայող Քաջիկ Մանուկյանը և հայտնել, որ Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը սպառնացել է վնասել իր ընտանիքին:

Ըստ մեր զրուցակցի` դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վարսերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 23/01 ընտրատեղամասում իր կինը` Սուսաննա Մանուկյանը, եղել է հանձնաժողովի նախագահ:

Թեկնածուներից Հուսիկ Սեդրակյանը այս ընտրատեղամասում մեկ ձայնով պարտվել էր մրցակցին` Զավեն Հարությունյանին, և նրա մրցակիցները վիճաբանություն են սկսել հանձնաժողովի անդամների հետ:

Արդյունքում բանը հասել է նրան, որ գյուղում անգամ ճանապարհներ են փակվել, հանձնաժողովի անդամները զրկվել են ազատությունից: Ավելին, Քաջիկ Մանուկյանի խոսքով` այս ամենին ներկա և ականատես է եղել Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը:

Ի դեպ, ընտրությունները մեկ ամիս անց կրկին կայացել են անհասկանալի պատճառներով, և Հուսիկ Սեդրակյանն անսպասելի ընտրվել է համայնքի ղեկավար:

Առավել մանրամասն` տեսանյութում` չմոնտաժված:




Լրահոս