«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ԱԺ նախկին պատգամավոր, 1999-2003 թթ. սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբանց վարժարանի տեսուչի տեղակալ։
Վերջին տարիներին նա ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (նախկինում՝ սոցներդրումների) փոխտնօրենն էր՝ Աշոտ Կիրակոսյանի տեղակալը։ Նրա Երուսաղեմ մեկնելուց հետո այդ հաստիքը կրճատվել է։ Այժմ հիմնադրամում աշխատանքի է անցել Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Գագիկ Խաչատրյանը։
Նա սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրն է համակարգում հիմնադրամում, որը մեծ շինարարական ծրագրեր է իրականացնում հանրապետությունով մեկ։ Հիմնադրամում է աշխատում նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախկին վարչության պետ Հայկ Գալստյանը, միջազգային կառույցներում աշխատած Դավիթ Ասլանյանը։»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: