
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները եկող տարի թերեւս ձեռնպահ կմնան բնական գազի գինը բարձրացնելուց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ռուսաստանից Հայաստանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ կնքված հայ-ռուսական համաձայնագրում: Համապատասխան որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկված է ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում: Ըստ այդմ, բնական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի սահմանին կարժենա 150 դոլար: Վերջին մեկ տարում բնական գազը Ռուսաստանից հենց այդ գնով է ներկրվում:
Հարկ է նկատել, որ նշված համաձայնագիրը գործելու է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բնական գազի ներկրման գնի պահպանվելու պայմաններում առավել հավանական է, որ սպառողին մատակարարվող բնական գազի սակագինը եւս եկող տարի նույնը կմնա»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: