ՊԵԿ-ի և «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ի միջև կռիվ է հասունանում. ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն ՀՀ վարչական դատարան ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել:

Պատճառն էլ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին պետական եկամուտների կոմիտեի իրականացրած ստուգումներն են եղել, որի արդյունքում «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ին մոտ 10 միլիոն դրամ տուգանել են: Ընկերության տնօրինությունն էլ, չհամակերպվելով հարկային մարմնի տուգանքի հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան: Ավելին՝ տեղեկացանք, որ բացի վարչական դատարան դիմելուց՝ ՍՊԸ-ի ղեկավարությունը դիմել է նաեւ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողով՝ կրկին 10 միլիոն տուգանքի որոշումը բողոքարկելու համար»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս