ՊՆ զորամասի ծառայության պետը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ եւ 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, իրային գույքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառվելով 1 մեկ միլիոն դրամ գույքային վնաս:

Նշենք, որ Ն զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գեւորգյանը կալանավորվել է, իսկ ահա իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:




Լրահոս