Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որի մեջ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:
Ի դեպ, նշենք, որ Գևորգյանը մինչ այս եղել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: