ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի հակասահմանադրական Ամանորը. ավելի քան 5 մլն դրամ` ամանորյա միջոցառումների կազմակերպման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետարանը հուլիսի 21-ին պայմանագիր է կնքել «Սմարթ Սոլուշնս» ընկերության հետ եւ ձեռք բերել մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի կարիքների համար մշակութային միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 17.4 մլն դրամ: Նշված գումարից քաղաքապետարանը պատրաստվում է 5 մլն 480 հազար դրամ ծախսել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար:

Ի դեպ, նշենք, որ սեպտեմբերի 21-ի համար քաղաքապետարանը ծախսել է 500 հազար, «Ծաղկի եւ երգի տոն» համաքաղաքային միջոցառման կազմակերպման համար` 1 մլն 490 հազար, «Վանաձորի օր» տոնակատարության համար՝ 6 մլն 980 հազար դրամ: Այս գնումները կատարվում են համայնքի ավագանու որոշումներով, դրա հիման վրա քաղաքապետարանը պայմանագրեր է կնքում ընկերությունների հետ: Բայց այս դեպքում, ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական է ճանաչել, հետեւաբար հակասահմանադրական են նրանց կայացրած որոշումները եւս:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս