ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկը։
«Հայաստանում բազմակուսակցական համակարգը եւ բազմակարծությունը պաշտպանված է օրենքով, եւ պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ»,- ասել է նա եւ հավելել. «Հայաստանի անդամակցության սառեցումը ԵԱՏՄ-ին, այդ օրակարգը արհեստական է։