Վարդան Հարությունյանը գործարարների հետ «աղվերանական» ֆորմատով հանդիպում կունենա. ինչ հարցեր են քննարկվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հանդիպման ընթացքում գործարարների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է` մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ` «աղվերանական» ֆորմատով: Որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո:

Մեր տեղեկություններով` բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի: Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել անհատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն եւ խմբակցությունները կստանան այսօր, եւ կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը` մերժել եւ ինչու»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս