«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մասիսի քաղաքապետարանի կայքից իմացանք, որ ամերիկաբնակ Արմեն Փարսադանյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող մասիսցի երեխաներին, ինչի վրա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իր PR-ն է արել՝ արարողության ժամանակ հայտարարելով․ «Վստահեցնում եմ ձեզ՝ դուք մենակ չեք, եւ բարեգործական նմանատիպ ծրագրերը կրելու են շարունակական բնույթ»: Ծնողները տարակուսել են՝ ինչո՞ւ է ուրիշի անունից խոստումներ տալիս»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: