«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Գեւորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանն է, երկրորդ թեկնածուն վարչության պետ Կարեն Հակոբյանը, շրջանառվում է նաեւ դատախազության նախկին աշխատակիցներից մեկի անունը։ Նշենք, որ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանին նախարարությունում, մեղմ ասած, չեն ընդունում: Նրա ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում այդ պաշտոնի նկարագրին»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տպված այս լուրի մեջ տեխնիկական վրիպակ է եղել, մասնավորապես «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի» փոխարեն գրվել է «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար»: