Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ՝ անվտանգության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ իրականում չստանալով այն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Հատկապես Հայաստանի եվրոասոցացումից հետո ահագնացել են խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ՝ անվտանգության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ իրականում չստանալով այն:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: «Մենք պետք է գիտակցենք, որ տնտեսություն եւ անվտանգություն առանձին չի լինում: ԵԱՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ստացել ենք տնտեսական լրջագույն առավելություններ,- կարեւորեց Հարությունյանը՝ հավելելով,- առաջինը՝ ՌԴ-ն իր վրա է վերցրել մեր ատոմակայանի հետագա շահագործումը՝ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելով մինչեւ 2026 թվական, դրա համար տրամադրելով 300 մլն դոլարի վարկ:

Դրա արդյունքն այն է, որ տասը տարի մենք ստանում ենք ամենաէժան էլեկտրաէներգիան: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե չլիներ ատոմակայանը, ինչպիսի սոցիալ-տնտեսական վիճակում կլիներ Հայաստանը: Իսկ տնտեսական հզորությունը բերում է անվտանգության հզորացման, այդպես չէ՞»:»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս