
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին երկու ավտոմեքենա է գնել: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոթորս» ընկերության հետ: Ըստ այդմ, կառավարության աշխատակազմը նշված ընկերությունից գնել է 2 հատ սեդան թափքով ավտոմեքենա՝ «Kia Rio»:
Իսկ արտադրողը Ռուսաստանում HMMR ընկերությունն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու ավտոմեքենաների համար կառավարությունը ծախսել է 10 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր ավտոմեքենան գործադիրը գնել է 5 մլն 200 հազար դրամով: Իսկ տեխնիկական բնութագրում նշված է, որ մեքենաները պետք է 2017 թվականի արտադրության լինեն, 4 դռներով, բենզինային, իսկ ղեկը՝ ձախակողմյա»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: