«Ժամանակ» օրաթերթը գրում է. «2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող։ 46 զինծառայողներից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային։ Արձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 29-ը՝ ԼՂ-ում: Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է 56-ի շեմը։
Բանակի խնդիրներով զբաղվող «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի համար 56 դեպքը շատ է, բայց պատերազմական վիճակում գտնվող երկրի համար հասկանալի է: «Ցավում եմ, որ 11 ամսվա մեջ 56 կորուստ ունենք, բայց քանի Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, մենք կունենանք նոր կորուստներ։ Ես վախի զգացողություն ունեմ, որ գնալով զոհերի թիվը կաճի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: