ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ պետական պաշտոնյայի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շրջանառության մեջ է դրել կառավարության մի քանի որոշումներում փոփոխություններ նախատեսող մի նախագիծ, որի արդյունքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ֆինանսական բարելավումներ կունենա: Կառավարության որոշման նախագծի նպատակն է լուծել Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալության գրասենյակների խնդրիը:

Ինչպես հայտնի է՝ նշված գերատեսչությունները վարձակալական հիմունքներով տեղակայված են «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում: ՀՀ ֆինանսների նախարարությունը նշված հասցեում զբաղեցնում է 1750 քառ.մետր մակերեսով, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը 400 քառ.մետր մակերեսով, իսկ ՀՀ ԱՎԾ Երեւանի գործակալությունը 350 քառ. մետր մակերեսով տարածքները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս