ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և հարակից տարածքներում, Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի տարածքում՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամար:




Լրահոս