ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:
Նախքան հանձնարարականին անցնելը վարչապետն ընթերցեց անվանումն ու արձագանքեց. «Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունը ապաքրեականացնել»:
Նրա խոսքով, 2017 թվականի փետրվարին, Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը, այն բարձրացնելով մինչեւ 4 մլն դրամի, ինչպես նաեւ հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։
Նա հանձնարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արդարադատության նախարարներին ինչպես նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: