ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում ՊՆ-ում կհամարեն մշակութային գործիչ կամ բարձրաստիճան հոգևորական. Վիգեն Սարգսյանի նոր հրամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում պետական պարգեւներ կամ կոչումներ տալիս են ում պատահի, հայտնի փաստ է: Բայց պարզվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է է՛լ ավելի հեռուն գնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ին նախարարը մի հրաման է ստորագրել, որը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուն:

Մասնավորապես նախարարի հրամանում ամրագրված է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակակական կազմակերպությունների կողմից պարգեւատրման ներկայացվող անձանց դեպքում պետք է այլ փաստաթղթերից, մարտական ուղու նկարագրությունից զատ ներկայացվի նաեւ երեք երաշխավորագիր, հակառակ դեպքում նա չի կարողանա արժանանալ պարգեւի կամ կոչման:

Նախկինում տվյալ հասարակական կազմակերպությունները պարգեւատրման համար որպես հիմք ներկայացնում էին տվյալ անձի անցած մարտական ուղին: Իսկ այժմ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները պետք է երեք հատ երաշխավոր գտնեն, որպիսիք կարող են լինել ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ եւ այլն:
ՀՀ ԱԺ պատգամավորների դեպքում ամեն ինչ ակնհայտ է, նրանք 105 պետական պաշտոնյաներ են, որոնց անունները բոլորին հայտնի են, եւ ոչ ոք նրանց պատգամավոր լինելը չի կարող կասկածի տակ դնել, ասել կուզի՝ նրանց երաշխավորագիրը չի կարող վիճարկվել:

Սակայն նույնը չենք կարող ասել երաշխավորագիր տալու իրավունք ունեցող մյուս կատեգորիաների անհատների մասին: Օրինակ՝ ում են պաշտպանության նախարարությունում համարում հանրությանը հայտնի մշակութային գործիչ: Երգիչներ Ռազմիկ Ամյանը կամ Արմենչիկը վաստակավոր արտիստի կոչում ունեն: Բայց դժվար է ասել, ՊՆ-ի ղեկավարությունը նրանց կհամարի՞ հանրությանը հայտնի մշակութային գործիչ: Կամ, օրինակ, վաստակաշատ դերասան Երվանդ Մանարյանի երաշխավորագիրը ՊՆ-ի համար հիմք կհանդիսանա՞, թե՞ նրա ընդդիմադիր հայացքների պատճառով նրա երաշխավորածներին պարզապես կանտեսեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս