Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա):

Վաղը առաջին տուրում միմյանց հետ կխաղան. Նեպոմնյաշչի – Արոնյան, Կարլսեն – Կարուանա, Ադամս – Կարյակին, Նակամուրա – Անանդ, Սո – Վաշյե-Լագրավ:




Լրահոս