Հայաստանում վերջին ամիսներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի եւ ձկնամթերքի շուկայում:
Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլեւ սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: