Մելանյա Թրամփի համար այս Սուրբ Ծնունդը Սպիտակ տան տիրուհու կարգավիճակում առաջինն է լինելու: Չէ՞ որ 2016 թվականին նրան չհաջողվեց տեղավորվել նախագահական առանձնատանը: Հիմա նա չի կարողանում իրեն որևէ բանից զրկել:
ԱՄՆ առաջին տիկինը լծվել է ամանորյա զարդարանքների գործին:
Զարմանում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները, ովքեր կարողացել են այդ ամենը ներսից տեսնել: Եվ ինչպես չզարմանալ, երբ նախագահական ապարանքի հենց կենտրոնում բալետ են պարում:
Ժակլին Քենեդին, ում հետ հաճախ են համեմատում Մելանյային, 1961 թվականին ևս Սպիտակ տունը զարդարում էր բալետի տարրերով:
Լրագրողներն ու դպրոցականները բաց բերանով են շրջել Սպիտակ տնով՝ գնահատելով այն, թե ինչքան տոնական է այն դարձել: Իսկապես, շուրջ բոլորն ավելի շատ հիշեցնում էր Սառցե թագուհու հեքիաթային ապարանքը, քան նախագահական նստավայր:
Մելանյան իրեն շատ հյուրասեր է պահել: Նա հյուրերի հետ շրջել է ամենուր՝ գրադարանով, ճաշասենյակով: Իսկ, որպեսզի թեյ ըմպեն, նույնիսկ Ռեյգանների ոսկե սպասքն էր ընտրել:
Հենց Թրամփի հրամանով այս տարի նախագահական կինոթատրոնը բաց կլինի այցելուների համար: Նախատեսվում է, որ ավելի քան 25 հազար մարդ կհասցնի այցելել:
Սակայն համացանցում հայտնվել են նաև չարախոսներ, ովքեր նկատել են, որ ամանորյա զարդարանքը նույնքան սառն է, որքան առաջին տիկինը:
Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան տոները Սպիտակ տանը հոբելյանական կլինեն: Հնարավոր է` Մելանյան հենց այդ պատճառով է այդքան մանրակրկտորեն վերաբերվել ամեն հարցի: