Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 17.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և Չարենցավանի բաժին բերման ենթարկվել 1983 թ. ծնված Արա Կ.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո քաղաքացի է բերման ենթարկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ