ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում

Ինչպես ասում են՝ հումորը կփրկի աշխարհը: Էլեկտրական սալիկները վաճառվում են այսպիսի ուղեկցող գրությամբ՝ տաքացի՛ր ինքդ:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն գումար է գանձվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար:

Համլետ Պետրոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով (1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար եւս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ներմուծված սննդամթերքի քանակը ռիսկայնության վրա ազդում է հետեւյալ կերպ. որքան քանակապես մեծ է ներմուծված խմբաքանակը, այնքան մեծանում է հավանական վտանգի առկայության դեպքում տարածման շրջանակները` կախված սպառողների թվից:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` աշխատանքային ստաժը ո՞ր տարիքից է հաշվարկվում:

Լիլիթ Հունանյան (23 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար «Ոսկե մեդալով» պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը` սկսած 14 տարեկանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած եւ սպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած սպաների` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակահատվածը նույնպես հաշվարկվում է աշխատանքային ստաժում:




Լրահոս