Ինչքան է կազմել հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ներդրումների չափը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար. այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի իրականացված ուղղակի ներդրումները 12.1 մլրդ դրամով կամ 25.1 մլն դոլարով ավելի են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Բայց, նկատենք, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ. միայն 58 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել է Ջերսի օֆշորային կղզուց: 7 մլրդ դրամի ներդրում էլ հանքարդյունաբերության ոլորտում արվել է Գերմանիայից: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ուրիշ պետություններից ներդրումները եղել են աներեւակայելի քիչ, եւ չեն գերազանցում 5 մլրդ դրամը: Դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս