
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մադրիդի Gayane’s հայկական ռեստորանի ճաշացանկը դարձել է հայ և վրացական համայնքների բախման ու սկանդալի պատճառ։ Բանն այն է, որ Gayane’s ռեստորանի ճաշացանկում ներառված է խինկալի և խաչապուրի։ Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որի մայրը վրացի է, Gayane’s ռեստորանի մասին հղում է տարածել ֆեյսբուքի վրացական խմբերից մեկում, որպեսզի օգնի տեղեկություն տարածել հայկական հաստատության մասին: Հաջորդ օրն արդեն վրացական համայնքի ներկայացուցիչները նույն հղումը սկսել են տարածել իրենց էջերում, բայց արդեն հայերի, հայ համայնքի ներկայացուցիչների ու հիշյալ ռեստորանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: