«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ նախկին վարչապետ ՀովիկԱբրահամյանի գործերը լավ չեն՝ նա ֆինանսական խնդիրներ ունի:
«ՉԻ» տեղեկություններով՝ այդ ֆինանսական խնդիրները ունեն կոնկրետ պատճառ. Հովիկ Աբրահամյանը արտերկրի խաղատներից մեկում շատ խոշոր գումար է տանուլ տվել՝մոտ 20 միլիոն դոլար: Ի դեպ, կազինոներում խաղալը Հովիկ Աբրահամյանի մոտ նոր սովորույթ չէ: Նա խաղացել է նաև պաշտոնյա եղած տարիներին, իսկ վերջերս պարտվելու անզորությունից թերևս, սկսել է նաև բանաստեղծական պաթոսով ստատուսներ գրել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: