Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը առանց դրոշմանիշային վճարի կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել է 7,4 տոկոսով: 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա 9 ամսիների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 26.8 և 10.1 տոկոսով:

Կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծություններով հարկ վճարողների շրջանում իրազեկումների, բացատրական աշխատանքների և կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ԱԱՀ-ն ավելացվել է 2.3 մլրդ դրամով, իսկ շահութահարկի գումարը` 1.3 մլրդ դրամով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս