ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ քննչական կոմիտեի տվյալների` քննիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ամենաշատը ներկայացրել են դատախազները. մեծ մասը չի հիմնավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-2017թթ. ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն, որից 108-ը ՀՀ ՔԿ նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովի անդամների: Նշված 124 միջնորդություններից 120-ը բավարարվել է և հարուցվել կարգապահական վարույթ, որի արդյունքում հաստատվել է 91 ՔԿ ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է։

Կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔԿ ծառայողի կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում միջնորդություններ են ստացվել քաղաքացիներից, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից, դատախազներից։

Ընդ որում՝ ամենաշատը միջնորդությունները ներկայացվել են դատախազների կողմից, որոնք մեծամասամբ չեն հիմնավորվել։ 2014-2017թթ. ընթացքում ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացվել է ընդհանուր 236 միջնորդություն, այդ թվում՝ 97-ը կամ 41,1 տոկոսը՝ 2017 թվականի ընթացքում։ 2017 թվականին ներկայացված 97 միջնորդություններից հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն՝ 3,8 տոկոսը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս