«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի շենքի մի մասը խանութի է վերածվել: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչու է մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը ամանորյա տոնական խաղալիքների խանութի վերածել՝ տարածքը վարձակալության հանձնելով «Էնի ռոուզ» ծաղկի սրահին:
«Ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես դա տալիս եմ վարձակալության: Նույնիսկ չեմ էլ իմանում, թե ում եմ տալիս, ես անունների մեջ չեմ խորանում: Գեղագիտության կենտրոնի ֆինանսավորումը շատ վատն է: Մենք փողի կարիք ունենք, Նոր տարուց առաջ երկու ամսով տալիս ենք, որ մեր դասատուներին պրեմյա տանք»,- արդարացավ նա:
Հետաքրքիր է, եթե այդքան գումարի կարիք ունի Իգիթյանը, դժգոհ է ներկա իրավիճակից, ինչու է իր արժանապատվության գնով ՀՀԿ-ին սատարում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում