Թանկարժեք օծանելիք գնելը դեռ հաջողության գրավական չէ: Ինչպես և գեղեցիկ կոստյումը, լավ բույրը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Օծանելիքն ինչպես պատահի ցանելով, դուք ոչ միայն փոշիացնում եք թանկարժեք բույրը, այլևս հակառակ էֆեկտ ստանում:
Տարբեր խմբերի հոտերը չեն համադրվում
Եթե օգտագործում եք մի քանի տեսակի պարագաներ, ապա դրանք ընտրեք միևնույն բույրի: Ոչ մի բույր չպետք է մրցակցության մեջ մտնի ձեր օծանելիքի բույրի հետ:
Յուրաքանչյուր բույր իր ժամն ունի
Օրվա ցերեկային ժամերին և տարվա տաք եղանակին նախապատվություն տվեք թեթև օծանելիքներին: Իսկ երեկոյան զբոսանքների ժամանակ կամ ցուրտ եղանակին գալուն պես առավել սուր հոտեր օգտագործեք:
Մաշկի՞ վրա, թե՞ հագուստի
Սա թերևս ամենակարևոր պայմանն է. օծանելիքը պետք է ցանել բացառապես մաքուր մաշկի վրա: Մի մոռացեք այդ մասին, նույնիսկ եթե օրվա ընթացքում փոխում եք օծանելիքը: Պարֆյումը կարող է հետքեր թողնել բաց կամ թեթև կտորի վրա, որը կարող է փչացնել սիրելի իրը:
Մի տրորեք պարֆյումը
Ամենատարածված սխալներից մեկը ձեռքերը տրորելու սովորությունն է: Պետք է երկու ձեռքերին էլ ցանել, բայց չխառնել:
Ցանելու վայրը
Վարսերը շատ լավ են պահում հոտը, սակայն ավելի լավ արդյունքի հասնելու համար ոչ թե միանգամից ձեր վարսերին ցանեք այն, այլ սանրին, հետո դրանով սանրեք մազերը:
Օծանելիքն ամենարկարը պահպանվում է պարանոցի հետևի հատվածում և լավ զգացվում է մարդկանց հոծ բազմության պարագայում: