
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»:
Կարլո Անչելոտիի՝ մյունխենյան ակումբից հեռանալուց հետո, կոլումբիացու գործերը սկսել են վատ ընթանալ: Կիսապաշտպանը այնքան էլ հաճախ չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում և չի վայելում Յուպ Հայնկեսի վստահությունը: Սա է գլխավոր պատճառը, որ Խամեսը ցանկանում է լքել գերմանական ակումբի ճամբարը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է խաղում Բունդեսլիգայի նախորդ տարվա չեմպիոնների կազմում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում է Մադրիդի «Ռեալին»: