«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում: Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան Հայաստանի իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, առանց որի նրանք ուղղակի կյանք չունեն:
Բայց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում Դավիթ Հարությունյանի՝ վերը բերված պնդումը. «Գիտեք՝ ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենքներին եւ Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սեւ է: Եվ դա իրեն կհաջողվի անել այնպիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը բաց կմնան»»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: