Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ շաբաթ անընդմեջ փորձել է իր վրացի գործընկերոջը հրավիրել Երևան, սակայն որևէ օրակարգ չի առաջարկել։

Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, Կվիրիկաշվիլին համաձայնել է այց կատարել Հայաստան, սակայն ամեն ինչ խափանվել է, երբ պարզվել է, որ դեկտեմբերի վերջին Վրաստան աշխատանքային այց է կատարելու նախագահ Սերժ Սարգսյանը »:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս