Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բավական անառողջ մթնոլորտ է. գողական բարքերը շարունակվում են. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բավական անառողջ մթնոլորտ է։ Հին, գողական բարքերը ռազմական այս ինստիտուտում շարունակվում են, որոնց մասին առաջին անգամ հայտնի դարձավ 3 տարի առաջ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո։ Կուրսանտը հենց այդ բարքերի զոհն էր դարձել։ Այս գործի դատավարության ժամանակ հայտնի դարձավ, թե ինչպես են որոշ կուրսանտներ արտոնյալ կարգավիճակում եղել, ինչ մթնոլորտ են ձևավորել ռազմական ինստիտուտում և ճնշել ավելի թույլերին:

Մեր տեղեկություններով՝ ռազմական ինստիտուտում շարունակվող այս անառողջ բարքերի ու մթնոլորտի հետևանքով մի շարք կուրսանտներ, չավարտելով ուսումը, ժամանակից շուտ դիմում են գրում և դուրս գալիս ինստիտուտից՝ վախենալով իրենց դեպքում Հայկազ Բարսեղյանի ճակատագրի կրկնությունից»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս