
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:
Առաջին տուրի բոլոր պարտիաները` Յան Նեպոմնյաշչի – Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա, Մայքլ Ադամս – Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, ավարտվեցին ոչ-ոքի:
Այսօր երկրորդ տուրում միմյանց հետ կխաղան. Կարուանա – Արոնյան, Սո – Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ – Նակամուրա, Անանդ – Ադամս, Կարյակին – Կարլսեն զույգերը:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի