Գելզենկիրխենի «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում,- փոխանցում է «Sky Sports»-ը:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմում պահին Գորեցկային: «Շալկեն» նրան առաջարկել էր ակումբի պատմության համար ռեկորդային աշխատավարձ՝ տարեկան 12 միլիոն եվրո: