
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է 28-ամյա հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակից: Դրա պատճառով Մխիթարյանը սկսել է հավելյալ ժամեր անցկացնել մարզասրահում:
«Daily Star Sunday»-ը հայտնում է, որ Մխիթարյանի խաղաժամանակը մանչեսթերցիների կազմում կարող է մոտենալ ավարտին: Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստվում է օգտվել Մխիթարյանի տրանսֆերը գնելու և նրան վերադարձնելու շանսից: