
Վրաց սահմանապահները անցակետի մոտ ձերբակալել են Թուրքիայի երեք քաղաքացու՝ սահմանի անօրինական հատման մեղադրանքով: Грузия Online-ը հայտնում է, որ մեղադրյալները փորձել են Թուրքիայի տարածքից Վրաստան անցնել՝ շրջանցելով ստուգման անցակետը:
Նշվում է, որ կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանը անօրինաբար հատելու» հոդվածով, որի համար ազատազրկում է նախատեսվում 4-5 տարի ժամկետով: