
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը London Chess Classic-ի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիաոնո Կարուանայի հետ:
Հայ գրոսմայստերը հանդես էր գալիս սև խաղաքարերով, և կողմերը խաղաղ ելք կնքեցին 31-րդ քայլում:
Ոչ-ոքի է ավարտվել նաև տուրի մյուս պարտիաներից մեկը. աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև:
Հիշեցնենք, որ առաջին տուրի բոլոր պարտիաներում գրանցվել էր խաղաղ ելք: Արոնյանի մրցակիցն էր ռուս Յան Նեպոմնյաշչին:
Այս մրցաշարը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: