Գերմանիան կվճարի երկիր ժամանած այն ներգաղթյալներին, որոնք կհամաձայնվեն վերադառնալ հայրենիք: Գերմանիայի ներքին գործերի նախարարության կայքը հաղորդում է, որ այժմ Գերմանիայի իշխանություններին այժմ արդեն վճարում են շուրջ 1200 եվրո 12 տարեկանից բարձր բոլոր փախստականներին:
Նրանք կամովին հրաժարվում են հետագայում Գերմանիայից ապաստան խնդրելու դիմումից: 600 եվրո էլ վճարվում է12 տարեկանից ցածր երեխաների համար: Հայրենիք վերադառնալ պատրաստվող ներգաղթյալները կարող են դիմումներ ներկայացնել կացարանի վարձակալության, գնման կամ վերանորոգման համար՝ չանցնելով 3000 եվրոյի շեմը: