
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն առաջիկա օրերին նոր պայմանագիր կառաջարկի հարձակվող Ռահիմ Ստերլինգին: 22-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կստանա 300 հազար ֆունտ ստեռլինգ, ինչի շնորհիվ նա կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Այս պահին ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 290 հազար: