Երևանի քաղաքապետարանը ձեռուոտ է ընկել. հյուրերին տեղավորելու տեղ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած էրեբունի-Երեւանի 2800-ամյակին դեռ մեկ տարի կա, սակայն Երեւանի քաղաքապետարանը ձեռուոտ է ընկել. մտածում է` որտեղ է հյուրընկալելու իր հյուրերին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ այս օրերին քաղաքապետարանը հյուրերի համար մատչելի տներ  եւ հյուրանոցներ է փնտրում:

Մեր տեղեկություններով, սակայն, եղել են տանտերեր, որոնք մերժել են քաղաքապետարանի առաջարկը` հայտարարելով, որ փող աշխատելու ամենալավ շրջանում չեն կարող քաղաքապետարանին նվեր անել. էժան գներով վարձակալության տալու փոխարեն Երեւանի հյուրերին գոնե իրենց մշտական գներով տուն կհատկացնեն:




Լրահոս