Տարոն Մարգարյանը հետևել է Բախշյանի կոչին, բայց ոչ իր միջոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ խնդրել իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների կենտրոնը կահավորելու նպատակով: Սակայն մարզպետները այդ կոչ-նամակին դեռ չեն արձագանքել:

Մինչ ՀՀ մարզպետները լռում են, այս ընթացքում վերոնշյալ կենտրոնին առաջինն իր աջակցությունը ցուցաբերել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավագանու անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, թե քաղաքապետը դեռեւս հոկտեմբեր ամսին կենտրոնին որպես աջակցություն տրամադրել է 5 մլն դրամ:

Միայն թե, նկատենք, Մարգարյանն այդ աջակցությունը ցուցաբերել է ոչ թե սեփական միջոցներից, այլ հանրահայտ «Երեւան հիմնադրամից»: Երեւանի հիմնադրամը, ինչպես հայտնի է, քաղաքապետարանի «ստվերային» բյուջեն է: Նկատենք, որ բոլոր մարզպետարաններն էլ ունեն նման հիմնադրամներ, որի միջոցները տնօրինում են հենց մարզպետները, բայց տեղից չեն շարժվում:




Լրահոս