
«Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչությունը «Վնուկովո» օդանավակայանում «Վնուկովո-Կարգո» ԲԲԸ ժամանակավոր պահման պահեստարանում կասեցրել է Հայաստան ուղարկելու համար նախատեսված սառեցված ձկան եւ ծովամթերքի ընդհանուր 710,53 կգ քաշով 2 խմբաքանակի ձեւակերպումը, որոնք մատակարարվել են՝ կից ունենալով Մաքսային միության 2017 թվականի նոյեմբերի 15-ի անասնաբուժական հավաստագրերը:
Անասնաբուժական ստուգում անցկացնելիս հայտնաբերվել է արտադրանքի մի մասի անասնաբուժական կից փաստաթղթերի բացակայությունը: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությունը: