Ընդհանրապես դաջվածքերն արվում են մարմնի առանձին հատվածների գեղեցկությունն ընդգծելու ամար: Դաջվածքների աշխարհում կարող ես ունենալ իսկապես գեղեցիկ նկար կամ, հակառակը: Այդպես պատահում է նաեւ հայտնիների հետ:
Մայլի Սայրուս
Նրա շուրթերի ներսի մասում տարբեր գույների լացող կատու է դաջված, իսկ կրունկների վրա Rolling Stone անունը:
Լեդի Գագա
«Artpop» ալբոմը թողարկելուց առաջ նա այդ անունը դաջեց ձեռքերին: Սակայն այդ ալբոմը մեծ հաջողություն չունեցավ:
Հեյդեն Պանետյեր
Նրա մեջքի վրա գրված է Vivere senza rimipianti. Նա մի փոքր այլ բան էր ցանկանում՝ առանց վերջին i տառի: Այդ դեպքում գրությունը կնշանակեր՝ «Կյանք՝ առանց զղջումների»:
Կեշա
Նրա շուրթի ներսի մասում գրված է Suck it. Իսկ ոտքերին՝ Fun և Yeah:
Ջասթին Բիբեր
Նրա մարմնում ամեն տարի նոր դաջվածքներ են ավելանում: Հատկապես աչքի է գրավում կրծքավանդակի վրայի մեծ խաչը:
Գարի Սթայլս
Թիթեռներ որովայնի վրա, սիրտ՝ ձեռքին:
Սկալրետ Յոհանսոն
Ձեռքի ներսի մասում արևածագի տեսարան է պատկերված:
Նիկոլ Ռիչի
Մեջքի ստորին հատվածում խաչ է արված: