ՖՈՏՈ. Ամենացանկալի փեսացու-արքայազնները. նրանց սիրտը դեռ ազատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած աղջիկ երազում է սպիտակ ձիով ասպետի մասին, իսկ հաշվի առնելով իրականությունը՝ սպիտակ «Մերսեդես»-ով: Ամեն տարի ցանկացողների քանակն ավելանում է, սակայն պոտենցիալ ասպետների քանակը՝ նվազում:

Ահա պոտենցիալ թեկնածուների ցանկը.

Հորդանանի արքայազն Հուսեյն իբն ալ-Աբդալա, 23 տարեկան

Դատելով նրա Ինստագրամի էջից, որն ունի միլիոնից ավելի հետևորդ, արքայազնն ակտիվ կյանք է վարում: Նա հետաքրքրվում է ֆուտբոլով, զինվորական գործով: Հուսեյնը հաճախ զբաղվում է նաեւ բարեգործությամբ:

Դուբայի արքայազն Համդան իբն Մոհամեդ ալ-Մակտում, 35 տարեկան

Նա ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը: Ազատ ժամանակ բանաստեղծություններ է գրում, սակայն ժամանակ քիչ ունի: Արքայազնը սիրում է ջրային սպորտ, օդապարիկով թռիչքներ, որսորդություն: Նա նաև աննախադեպ մեծ գումարներ է ծախսում ուղտերի վրա: Բացասական կողմերից մեկն այն է, որ նրա միակ կինը չես լինի:

Լյուքսեմբուրգի արքայազն Սեբաստյան, 25 տարեկան

Նա սովորել է մարկետինգի ոլորտում, հետաքրքրված է ակտիվ հանգստով: Նաև սիրում է խաղալ ռեգբի, տիրապետում է մի քանի լեզուների:

Ժան-Կրիստոֆ, 31 տարեկան

Չնայած Ֆրանսիան հանրապետություն է, բայց երկրում կա տիտղոսային կայսր: Նա աշխատում է Նյու-Յորքում՝ որպես վերլուծաբան: Նրա երակներով իսկապես հոսում է այն նույն  Նապոլեոնի արյունը:

Բելգիայի արքայազն Հոակիմ, 26 տարեկան

Այժմ Միլանում տնտեսագիտություն է ուսումնասիրում: Նրա քավորը Լիխշտեյշտեյնի  թագավորն է:

Իհարկե, տղամարդիկ պետք է անեն առաջին քայլը, բայց չէ որ խոսքն արքայազնների մասին է: Այնպես որ ժամանակն է գործել, քանի դեռ նրանք մնացել են:




Լրահոս