ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ հյուպատոսությունը մերժում է «վիզա» տրամադրել, իսկ ՌԴ քաղաքացիները մասսայաբար ստանում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱՄՆ դեսպանություն դիմած անձն ուշագրավ պատմություն արեց։ Պարզվում է՝ դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար դիմողների մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստանի քաղաքացիները։ Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների եւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության չգործելու կապակցությամբ Ռուսաստանի քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելը դարձել էր բարդ խնդիր։

Ամերիկյան իշխանությունն առաջարկել էր ՌԴ քաղաքացիներին՝ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել այլ երկրներում ԱՄՆ հյուպատոսական ծառայություններին։ Եվ ՌԴ քաղաքացիներն սկսել են օգտվել Հայաստանում ամերիկյան դեսպանության ծառայություններից։ Ընդ որում՝ մեր զրուցակիցը պատմում էր, որ ՀՀ քաղաքացիներից շատերին ԱՄՆ հյուպատոսությունը մերժում է «վիզա» տրամադրել, իսկ Ռուսաստանի քաղաքացիները գրեթե մասսայաբար ստանում են»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս