«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը խիստ վրդովված է ռուսական հեռուստաալիքներով հակահայկական արշավից: Գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ Հայաստանի ԱԳ նախարարությունը աշխատանք չի տանում: «Մենք տեղյակ ենք այդ հաղորդումներից՝ Նժդեհին էին անդրադարձել և անհեթեթ բաներ խոսել, բայց մենք մեր վրդովմունքը հայտնել ենք, հայտարարությամբ ենք հանդես եկել։ Պետք է Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա ու իրական վիճակը ներկայացնի։ Հասկացանք՝ Ռուսաստանի հեռուստաալիքները խոսում են, բա մերոնք ինչո՞ւ են լռում։ Գուցե իրենք փող են ստացել խոսելու համար՝ թուրքական, ադրբեջանական գումարներ, բա լավ, արտգործնախարարությունն ինչո՞ւ է լռում»,- նշեց նա»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: